կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-28 15:43
Աշխարհ

Մարդու նոր օրգան են հայտնաբերել

Մարդու նոր օրգան են հայտնաբերել

Scientific Reports ամսագրում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ գիտնականները մարդու օրգանիզմում նոր օրգան են հայտնաբերել: «Ինտերստիտիում» (Interstitium) անունով օրգանը ծառայում է որպես «կլանիչ»: Այն օգնում է պաշտպանել հյուսվածքները: Նշվում է, որ այդն հնարավորություն է տալիս ավելի շուտ բացահայտելու քաղցկեղի տարածվածությունն օրգանիզմում:

Հայտնի է, որ նոր օրգանը հայտնաբերվել է Իսրայելի գիտական կենտրոններից մեկում: Հիվանդներից մեկի լեղապարկում քաղցկեղի հետք փնտրող բժիշկներ Քարր Լոքն ու Պետրոս Բենիասը  հայտնաբերել են այդ «հատվածները» կամ, այսպես կոչված, «բացվածքները»: Քանի որ դա հակասել է մարդու անատոմիային, այդ մասին նրանք զեկուցել են Նյու Յորքի համալսարանի պաթոլոգ Նեյլ Թեյսին, որից հետո էլ հայտնաբերվել է նոր օրգանը:

«Ինտերստիտիում»-ի մասին գիտական այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: