Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի նամակի պատմություն այն մասին, թե ինչպես են 9 տարի առաջ «սուրճ խմող թամադա գիտնականները» պաշտպանել բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանին։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հիմա քչերն են հիշում, որ 2010թ. վերջին լուրեր տարածվեցին, որ Մարտի 1-ի գործով բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Վտանգի պատճառները ներկայացվում էին որպես քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ չար լեզուները պնդում են, որ այդ վտանգը եղել է զուտ կենցաղային հողի վրա ծագած խնդիր։
Հայտարարության տակ դրված էր այն ժամանակ Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի, ակադեմիկոսներ լուսահոգի Վլադիմիր Բարխուդարյանի, Լենսեր Աղալովյանի, Վանիկ Զաքարյանի, Վլադիմիր Խոջաբեկյանի և այլ ականավոր ակադեմիկոսների ստորագրությունները։
Չեմ ցանկանում հիմա քննարկել այն հարցը, թե ինչպե՞ս էր հնարավոր Սերժ Սարգսյանի «բռնապետության» պայմաններում նման նամակի առհասարակ գոյությունը։ Սա առանձին վերլուծության նյութ է։
Ինձ առավելապես հուզում է հարցի բարոյական բաղադրիչը։
Այս իրոք աննախադեպ հայտարարությունից 9 տարի անց, արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այդ նույն գիտնականներին որակում է «սուրճ խմող» և «թամադա», և կրթության նախարարին հրահանգում վերացնել Գիտությունների ազգային ակադեմիան։
Սա փայլուն օրինակ է մարդկային երեսպաշտության, երբ մարդը գիտնականների հեղինակությունն ու ազդեցությունը օգտագործում է իր անձնական անվտանգությունն ապահովելու և ազատություն ստանալու համար, իսկ իշխանության գալուց հետո նրանց վիրավորում ու հրահանգում փակել նրանց գիտական գործունեության օրրանը»։