Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատճառների մասին եկեք հիմա չխոսենք, պատճառները կպարզվեն եւ հստակ կասվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Պատճառների մասին եկեք հիմա չխոսենք, պատճառները կպարզվեն եւ հստակ կասվեն։ Պետք չի այս պահին ինչ-որ վարկածներ ասել։ Ամենակարեւորը, որ բացի պատճառից, հրդեհն ինչու բռնկվում»,- ասաց քաղաքապետը։
Նա նկատեց, որ ԱԻՆ-ը այս պահին աշխատում է իր մաքսիմալ հնարավորության սահմանում. «Մենք մշտապես իրենց կողքին կանգնած ենք՝ որպես քաղաք։ Այս պահին 10 ջրցան ավտոմեքենա այստեղ են, որոնք քաղաքապետարանի ավտոմեքենաներն են»։
Մարությանը հայտնեց, որ Երեւան քաղաքն իր տիրապետման տակ ունի 30 ջրցան ավտոմեքենա. «Հիմա այստեղ մեր մեքենաներն այստեղ աշխատում։ 20-ը նույնպես պատրաստ է, ինչպես մնացած մեքենաները։ Սպասում եմ յուրաքանչյուր պահի, մեկ զանգով կհասնեն այստեղ։ Այդ մեքենաները բազմապրոֆիլ մեքենաներ են»։
Քաղաքապետը նշեց, որ տարածը մոտ 100 հեկտար է, որից 8 հեկտարը պատկանում քաղաքային իշխանությանը, մնացածը՝ թանգարանին։