Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզահամերգային համալիրը վերջին ժամանաներում այլևս չի ծառայում իր նպատակներին: Կառույցն անցել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռին, որից հետո դադարեցրել են միջոցառումների և մշակութային կյանքի կազմակերպումը.
«Մենք խայտառակ մի իրավիճակ ունենք: ԴԱՀԿ-ի աշխատակիցենրը կառույցի բազմոցներն ու սեղաններն են արևի տակ հանել և համալիրի շրջակա տարածքը կարծես հասարակական զուգարանի է վերածվել»,-լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:
Ըստ բանախոսի սա հետաքրքիր քաղաքական սցենարի է նման, երբ համալիրի նման մշակութային կառույցը փոխանցվում է ՊՆ-ին. «Ավելի նպատակահարմար կլիներ, որ կառույցը գոնե փոխանցվեր մշակույթի կամ սպորտի նախարարությանը: ՊՆ-ն իր գործը հիանալի կատարում է սահմանում, բայց ոչ մշակութային կյանքում: Չեմ կարողանում պատկերացնել, թե ՊՆ-ն ինչպես է շահագործելու կառույցը»:
Կորյուն Գրիգորյանի հավաստմամբ՝ մարզահամերգային համալիրի գնահատումը, վաճառքը կազմակերպելու մեջ անհավանական չափերի օրենքի խախտումներ են տեղի ունեցել.
«Կառույցի գնահատողներից մեկը եղել է Արթուր Ստեփանյանի կազմակերպությունը, իսկ այն գնահատել են, որպես բազմաբնակարան շենք և վաճառել են համալիրի իրական գնի կեսից էլ ցածր գնով: Բյուջեից 25 մլն դոլար է դուրս մնացել, որը եղել է Դավիթ Սարգսյանի «թեթև ձեռքով»»,-նշեց Կ. Գրիգորյանը և հավելեց, որ շարունակելու են իրենց իրավական պայքարը.
«Մենք երեք նամակ ենք ուղարկել վարչապետին, որը չգիտես ինչու տեղ չի հասել, և եթե ՀՀ դատարաններում արդյունքի չհասնենք՝ անպայման կդիմենք Եվրոդատարան: