Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը մարտական է տրամադրված և ցանկացած հարցում, այդ թվում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անգործության հետ կապված, կդիմի ընդհուպ մինչև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան:
Ինչպես նկատում ենք, շուրջ 4 ամիս է, ինչ մարզահամերգային համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ համալիրը պատկանում էր ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին: Բանն այն է, որ 2012թ. կառավարությունը համալիրի սեփականատերերին 23 մլն դոլարի բյուջետային վարկ էր տրամադրել: Իսկ տնօրինությունը չէր կարողացել մարել վարկը և ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 7 անգամ աճուրդի հանեց այն, որն այդպես էլ գնորդ չունեցավ: Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարությունը որոշեց պարտքի դիմաց համալիրի շենքը հանձնել Պաշտպանության նախարարությանը:
Այս ամիսների ընթացքում համալիրի սեփականատերերը բարձրաձայնում էին, որ ԴԱՀԿ ծառայության գործողություններն անօրինական են և նրանք ամեն ինչ անում են համալիրը շենքի իրական տերերից խլելու համար, սակայն նրանց բողոքները մնում են անարձագանք:
Պարզվում է՝ համալիրի տնօրինությունը տեղի ունեցող անարդարության մասով բազմիցս նամակ է գրել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, սակայն իրավիճակը կարգավորելուն ուղղված որևէ քայլ չի արվել նախարարի կողմից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում