Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համահեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը բառեր չի գտնում նկարագրելու կառավարության՝ Համալիրը վաճառելու վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Համալիրը պետությանն էր փոխանցվել նախկին սեփականատիրոջ՝ «ԲԱՄՈ» ընկերության հարկային չվճարված պարտավորությունների հետեւանքով։ Համալիրը հինգ անգամ աճուրդի էր հանվել։ Քանի որ գնորդներ չէին հայտնվել, այն փոխանցվել էր Պաշտպանության նախարարության իրավասության ներքո, իսկ երեկ՝ կառավարության նիստում հայտնի դարձավ, որ այն 30 մլն ԱՄՆ դոլորով վաճառվել է «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը:
Համաձայն ներդրումային ծրագրի՝ նախատեսվում է իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
«Այդ որոշումն իմ երևակայության ու մտածելակերպի սահմաններում չի տեղավորվում»,-yerkir.am-ի հետ զրույցում նշեց ճարտարապետը և հավալեց,- «Դե իրենք կարող էին դա անվճար էլ մեկին տալ, բայց ինչ վերաբերվում է կառուցապատման խնդիրներին, ապա օրենքը սահմանում է, որ շրջապատի կառույցները չպետք է ազդեն պատմամշակութային կառույցի էության վրա: Մարզահամերգային համալիրը հակադրությունն էր Եղեռնի հուշահամալիրի և այն վերածննդի խորհրդանիշն էր: Չգիտեմ` հետագայում ինչ ճակատագիր կունենա Համալիրը, չեմ պատկերացնում, թե ինչ նախագիծ է դա, չգիտեմ, չգիտեմ…»: