Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 308-րդ և 322-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ նախապատրաստված նյութերի` 2014թ. մարտի 17-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գ. Ք.-ն փողոցում հանդիպել է Վ. Ս.-ին և նրանից պահանջել իր պարտքի գումարը: Մերժում ստանալով` Գ. Ք.-ն պարտքի դիմաց Վ. Ս.-ից վերցրել է նրա անձնական օգտագործման ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից: Նույն օրը Վ. Ս.-ն ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ոստիկաններին հայտնել է իր նկատմամբ կատարված հանցագործության մասին և բանավոր հաղորդում ներկայացրել, սակայն պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է` դիմումատուից հանցագործության մասին հաղորդում վերցնելու վերաբերյալ գրավոր արձանագրություն չեն կազմել, ձեռնամուխ չեն եղել հանցագործության հետքերի հայտնաբերման, արձանագրման և հանցագործություն կատարած անձի բացահայտման միջոցառումների կատարմանը:
Կատարվում է նախաքննություն: