կարևոր
4798 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-26 11:04
Իրավական

Պարզվում է՝ «նիկոլ-դավաճան» գոչելու փոխարեն պետք է հաղորդում տալ հանցագործության մասին. Ռուբեն Մելիքյան

Պարզվում է՝ «նիկոլ-դավաճան» գոչելու փոխարեն պետք է հաղորդում տալ հանցագործության մասին. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես իհարկե հասկանում եմ, որ քպ-ական քարոզչամեքենան պետք է սևացներ հասցեատիրոջ ճակատին «նիկոլ-դավաճան» գոչած անձին էլ՝ Սամվելին էլ, նրան ապօրինաբար ձերբակալելու փաստը բարձրաձայնողին էլ՝ ինձ էլ։ Բայց, հավատացնում եմ ձեզ, ինձ համար լիակատար անակնկալ էր, որ այդ «սուրբ» գործին լծված մի «մտքի գիգանտ» կպնդի, որ «նիկոլ-դավաճան» գոչել չի կարելի, քանի որ [ուշադրություն!!!] դրա փոխարեն պետք էր գնալ ոստիկանություն, հաղորդում տալ հանցագործության մասին ու սպասել արդյունքներին։

Էնքան կոմիզմ կա նորահայտ այս տեսության մեջ, որ է՛լ չասած։ Օրինակ՝ կարելի է պատկերացնել այն ծանր պահը, երբ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուսն ասում է՝ ձեզնից մեկն ինձ դավաճանելու է. եթե Քրիստոսի աշակերտներից մեկը «մտքի գիգանտ» լիներ, ապա պիտի Ուսուցչին հորդորեր անմիջապես գնալ ոստիկանություն և գրել հանցագործության մասին հաղորդում (տվյալ դեպքում՝ երևի Պրոկուրատորի գրասենյակ)

Կարելի է պատկերացնել նաև հետևյալ ընտանեկան դրաման.

Կին - Ինչո՞ւ ես էսինչի հետ քաշ գալիս, ա՛յ դավաճան։

Ամուսին - Եթե ինձ համարում ես դավաճան, ապա գնա քաղմաս ու հաղորդում տուր հանցագործության մասին։

Այս կոմիզմի կողքին կա նաև տրագիզմ։ Հիշեցի Վարդգես Գասպարի անունով արտիստին, որն իր դերերը հիմնականում խաղում էր հորիզոնական դիրքով: Սակայն եթե միզանսցենան ենթադրում էր նրա էքսպրեսիվ մոնոլոգը ոստիկանության որևէ ծառայողի դիմաց, ապա Գասպարին ընդունում էր Օթելլոյի կեցվածք ու ղողանջուն ձայնի ողջ ուժով բղավում էր «ՀԱՆՑԱԳՈՈ՜ՐԾ», «ՍՐԻԿԱ՜»։

Պատկերացնո՞ւմ եք՝ այդ ժամանակ հայտնվեր մի պրոիշխանական «մտքի գիգանտ» ու Գասպարին «ուղարկեր» ոստիկանություն՝ հաղորդում տալու։ Բզիկ-բզիկ կլիներ»։