Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը գրում է.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ իմ երեկվա ֆեյսբուքյան գրառումից հետո տարբեր իրավապաշտպաններ, լրագրողներ ինձ հարցեր են ուղղում երեկվա դեպքի հետ կապված։
Ամենայն պատասխանատվությամբ և հստակ գիտակցելով, թե ինչ ծանր հանցագործության մասին է խոսքը, պնդում եմ, որ երեք ժամը 22:00-23:00 հատվածում Իսահակյան փողոցի վրա գտվող Տրիումֆ կաֆեում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանի բորբոքված հեռախոսի մեջ գոռում էր՝ «Ինչ կապ ունի, որ որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:
Արթուր Մկրտչյանի կողմից երեկ այդ ժամին Տրիումֆ կաֆեում գտնվելու և իրար խառնված եղանակով հեռախոսով խոսելը, սեղանից սեղան քայլելը կարող են հավաստել ոչ միայն իմ հետ միաժամանակ եղած իմ ընկերները, այլև Տրիումֆ կաֆեում տեղադրված տեսախցիկները։
Ավելին, բավարար է ստուգել, թե երեկ ժամը 22:00-ից հետո երեք անչափահաս երեխաներ ունեցող որ անձն կալանավորվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, և պարզ կդառնա, թե որ անձն է ապօրինի բանտարկվել Արթուր Մկրչտյանի ուղղակի հանձնարարությամբ։
Այս փաստերի շուրջ ես պատրաստ եմ հարցաքննվեմ ցանկացած քննչական մարմնում։ Միաժամանակ, խնդրում եմ իմ այս ֆեյսբուքյան գրառումը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում»։
Ավելի վաղ Վարագյանը գրել էր. «Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն: Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»: