|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սաուդյան Արաբիան աջակցել է Եգիպտոսի իրավունքը պաշտպանելու իր սահմանները «ծայրահեղականության և ահաբեկչական վարձկանների դեմ». այս մասին նշվում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Իբն Աբդուլազիզ ալ-Սաուդի հայտարարության մեջ: Արաբական խոշորագույն միապետության Նախարարների խորհուրդը քննարկել է «մի շարք տարածաշրջանային և միջազգային իրադարձություններ, ներառյալ վերջին զարգացումները Եգիպտոսի՝ լիբիական հակամարտության քաղաքական կարգավորումը խթանելու ջանքերի վերաբերյալ». հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստատեսությունը:
«Եգիպտոսի Արաբական հանրապետության անվտանգությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության և ողջ արաբ ազգի անվտանգության բաղկացուցիչ մասն է: Եգիպտոսը իրավունք ունի պաշտպանել իր սահմանները և քաղաքացիներին ծայրահեղականությունից և ահաբեկչական վարձկաններից, ինչպես նաև տարածաշրջանում նրանց (արտաքին) կողմնակիցներից », - ասվում է Սաուդյան կաբինետի հայտարարության մեջ:
Էր-Ռիադը աջակցություն է հայտնել Կահիրեի իրավունքին `«իր արևմտյան սահմանները ահաբեկչությունից պաշտպանելու» շրջանակներում և կոչ է արել միջազգային հանրությանը «ստանձնել պատասխանատվություն լիբիական հողերի անվտանգությունն ու պաշտպանությունը երաշխավորող համապարփակ լուծմանը հասնելու, Լիբիայում պետական ինստիտուտների վերականգնման, ահաբեկչության և ծայրահեղականության վերացման համար՝ վերջ տալով ապօրինի արտաքին միջամտություններին, որոնք խթանում են տարածաշրջանում ահաբեկչությունը»: