կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-18 11:05
Աշխարհ

Սաուդյան Արաբիան և Բահրեյնը պատրաստվում են Իսրայելի հետ պայմանագրեր կնքել

Սաուդյան Արաբիան և Բահրեյնը պատրաստվում են Իսրայելի հետ պայմանագրեր կնքել

Էր-Ռիադը փորձում է ներդրումներ ներգրավել՝ տնտեսական վերափոխումը ֆինանսավորելու համար:

Արաբական Միացյալ Էմիրություններից հետո, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը պատրաստվում են Իսրայելի հետ պայմանագրեր ստորագրել խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Օգոստոսի 13-ին Երուսաղեմը և Աբու Դաբին հայտարարել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ նմանատիպ պայմանագրի մասին. հայտնում է Arabi21 կայքը։

Հրապարակման աղբյուրի համաձայն, «մոտ ժամանակներս» պաշտոնական մակարդակով տեղի է ունենալու արաբական երկու երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ այս քայլն ուղղված է «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սատարելուն՝ ընտրություններում հաղթելու իր հնարավորությունները նվազեելու ֆոնին»:

«Թրամփի վերընտրվելը կարևոր է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի համար` պահպանելու իր իշխանությունը », - հավելել են զրուցակիցները:

Ըստ The Times of Israel- ի՝ ԱՄԷ-ի որոշումը՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, կարող է Սաուդյան Արաբիային ստիպել խորացնել իր գաղտնի հարաբերությունները հրեական պետության հետ, քանի որ Էր-Ռիյադը ձգտում է ներդրումներ ներգրավել՝ տնտեսական վերափոխումը ֆինանսավորելու համար:

Պարսից ծոցի երկրների շարքում Սաուդյան Արաբիայի մերձավոր դաշնակից Բահրեյնը առաջինն էր, ով շնորհավորեց Էմիրություններին այդ գործարքի կապակցությամբ: Բահրեյնից հետո ԱՄԷ-ի իշխանություններին շնորհավորեց նաև Օմանը: Եգիպտոսը դարձավ առաջին երկիրը, որը գոհունակություն հայտնեց գործարքից: Ի տարբերություն Եգիպտոսի և Բահրեյնի, Թուրքիան, Պաղեստինը, Իրանը և Լիբիան դատապարտեցին Իսրայելի հետ համաձայնագիրը: