Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Սաուդյան Արաբիան արաբական մի քանի երկրների հետ համատեղ օդային վարժանքներ է անցկացնում «Արքայազն Սուլթան» ավիաբազայում, հայտնել է MEM-ը:
Երկշաբաթյա վարժանքը, որը կրում է «Tuwaiq 2» անվանումը, «նպատակ ունի ապահովել պատրաստվածության բարձրագույն մակարդակ եւ հասնել գործողությունների համատեղելիության եւ ինտեգրման», - հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Մասնակից երկրներն են ԱՄԷ-ն, Օմանը, Հորդանանն ու Եգիպտոսը, իսկ Քուվեյթն ու Բահրեյնը մասնակցում են որպես դիտորդներ:
Վարժանքների հրամանատար, փոխգնդապետ Մուհամմադ Իբրահիմ Բեն Սուֆյանը հայտնել է, որ զորավարժությունները անցկացվելու են մի քանի փուլով՝ ներառյալ թռիչքների պլանավորումը եւ իրականացումը:
Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը անցյալ շաբաթ Հունաստանի ռազմաօդային ուժերի հետ նման զորավարժություններ են անցկացրել Թաբուք քաղաքում գտնվող Ֆեյսալ թագավորի ավիաբազայում: «Falcon Eye 2» անվանումը ստացած երկշաբաթյա վարժանքը երկրների միջեւ երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանն է ուղղված, հատկապես ռազմական համագործակցության առումով, քանի որ երկու երկրներն էլ կիսում են Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ կապված մտահոգությունները: