|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱՄՆ նախագահի վարչակազմը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ազդեցության տակո որոշել է հանդես գալ Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի օգտին։ Այդ մասին ասվում է The Wall Street Journal-ի նյութում. հայտնում է ТАСС-ը:
Ըստ հոդվածի` Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը համոզել են Թրամփին` հեռախոսազրույց ունենալ Հաֆթարի հետ. սաուդյան արքայազնը հայտնել է Թրամփին, որ Տրիպոլիի կառավարությունը կապեր ունի «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ:
Ըստ պարբերականի տվյալների` ապրիլի 15-ին կայացած հեռախոսազրույցում Թրամփը հասկացրել է Հաֆթարին, որ պատրաստ է աջակցել նրան: