|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Սաուդյան Արաբիան խզում է իր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: BBC-ից տեղեկանում ենք, որ դիվանագիտական հարաբերությունները խզելու պատճառը Իրանի ղեկավարության հայտարարություններն են և Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի` երեկ արված հարտարարության համաձայն՝ բոլոր իրանցի դիվանագետները Սաուդյան Արաբիան պետք է լքեն 48 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ Իրանի մայրաքաղաք Թեհրանում հարձակում էր տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Հարձակման պատճառ է դարձել Սաուդյան Արաբիայում շիա հայտնի հոգևորական Նիմր ալ-Նիմրի մահապատիժը: