կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 17:13
Աշխարհ

Սևամորթ` մեծատառով, սպիտակամորթ` փոքրատառով. ԱՄՆ-ում «լուծել են» ռասայականության խնդիրը

Սևամորթ` մեծատառով, սպիտակամորթ` փոքրատառով. ԱՄՆ-ում «լուծել են» ռասայականության խնդիրը

ԱՄՆ-ում «սևամորթ» բառը սկսել են գրել մեծատառով, ընդ որում` «սպիտակամորթ»-ը շարունակելու են գրել փոքրատառով. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

Ուղղագրության այսպիսի` դեռևս չսահմանված կանոնը սկսել են կիրառել ամերիկյան հարյուրավոր ԶԼՄ-ներ, այդ թվում ` ազդեցիկ Associated Press գործակալությունը:

Պարզվում է` այդ թեմայով բանավեճեր ամերիկացիների շրջանում ընթանում են արդեն հինգ տարի:

The Washington Post-ը գրում է, որ ԶԼՄ-ները, բնականաբար, պետք է արձագանքեին երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին: «Բազմաթիվ լրատվական կազմակերպություններ սկսեցին ինքնավերլուծությունը` փորձելով պարզել` ինչպե՞ս են իրենց ԶԼՄ-ի պատմության ողջ ընթացքում լուսաբանել ռասայական թեման: Հարյուրավոր պարբերականներ իրենց էջերում կատարեցին փոքր, բայց հետևանքներով հզոր փոփոխություն` սկսեցին «սև» (սևամորթ) բառը մեծատառով գրել»,- նշում է թերթը` հավելելով, որ հրատարակիչների պնդմամբ` իրենց այդ քայլին գնալուն մղել են ընթերցողների արձագանքները:

USA Today-ը և նրա հետ կապ ունեցող 260 տեղական թերթեր այդ ուղղագրությանն են անցել մեկ շաբաթ առաջ: Los Angeles Times, NBC News, MSNBC, BuzzFeed և McClatchy խմբի թերթերը նույնպես «սևամորթ» բառը գրում են մեծատառով:

Associated Press-ը, որը ոճական առումով չափորոշիչ է ամերիկյան բազմաթիվ ԶԼՄ-ների համար, հայտարարել է. «Ոճի ու լեզվի մեր ընտրությունը գործընթաց է, որում հաշվի են առնվում շատ նրբերանգներ, այդ թվում` ներառական լինելու և տարբեր հանրությունների նկատմամբ հարգանքի պարտավորությունը կատարվող իրադարձությունների մասին մեր պատմածում և լեզվի էվոլյուցիայի մեր գնահատականում»:

«Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած հակառասիստական ցույցերը ընդամենը վերջին զիգզագն է այն երկար պատմության, թե ինչպես է ամերիկյան պետությունը փորձում գտնել ճիշտ բառեր այնպիսի նուրբ թեմայի քննարկման ժամանակ, ինչպիսին ռասան է: Նեգրերն արդեն վաղուց պահաջում էին իրենց հանրության անվան ու նկարագրության փոփոխություն»,- պարզաբանել է The Washington Post-ը: