|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Խմելնիցկիի շրջանի դատարանը կասեցրել է վարչական գործը նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից կարանտինի կանոնների խախտման վերաբերյալ և դիմել է Ուկրաինայի Գերագույն դատարան. հայտնում է UNIAN-ը:
Գերագույն դատարանը պետք է ճշտի՝ հնարավո՞ր է վարչական պատասխանատվության ենթարկել նախագահին, ով Սահմանադրությամբ անձեռնմխելի անձ է:
Հունիսի 3-ին Զելենսկին խախտել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառված կարանտինային կանոնները: Նա սուրճ է խմել Խմելնիցկիի ռեստորաններից մեկի ներսում, չնայած այդ ժամանակ սննդի հաստատությունները կարող էին աշխատել միայն առաքումով կամ հյուրերին սպասարկել ամառային վայրերում: Մշակվել է վարչական արձանագրություն և ներկայացվել դատարան: Զելենսկուն սպառնում է տուգանք՝ 34 հազարից մինչև 170 հազար գրիվեն: Նախագահին աջակցել է Ուկրաինայի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն՝ ասելով, որ նա չի խախտել կարանտինի կանոնները, այլ ստուգել է դրանց իրականացմանը: