կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 12:04
Աշխարհ

ԱՄՆ-ում դատարանը չեղարկել է նահանգապետի` կարանտինի երկարաձգման մասին հրամանը

ԱՄՆ-ում դատարանը չեղարկել է նահանգապետի` կարանտինի երկարաձգման մասին հրամանը

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի դատարանը չեղարկել է նահանգապետ Թոնի Էվերսի` մինչև մայիսի 26-ը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինային միջոցառումների երկարաձգման մասին հրամանը. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է vz.ru-ն` ամերիկյան ԶԼՄ-ներին հղումով:

Ըստ CNN-ի` դատարանի կողմից նահանգապետի հրամանը ճանաչվել է անօրինական և անվավեր: Դատարանի վճռում ասվում է, որ «նահանգի առողջապահական դեպարտամենտը գերազանցել է իր լիազորությունները` երկարաձգելով սահմանափակումները»:

Կարանտինը Վիսկոնսինում երկարաձգվել էր ապրիլի 16-ին նահանգապետ Էվերսի հրամանով: Միևնույն ժամանակ, թուլացվել էին գոլֆ-ակումբների, գրադարանների  և որոշ ոչ պարենային խանութների սահմանափակումները:

Դատարանը համապատասխան վճիռը կայացրել է նահանգի Հանրապետական օրենսդիրների հայցի քննությամբ, ըստ որի` կարանտինային միջոցառումները քայքայիչ հետևանքներ են ունենում նահանգի տնտեսության վրա:

Վիսկոնսինի իշխանությունների տվյալներով` նահանգում վարակված է մոտ 11 հազար մարդ, մահացել են ավելի քան 420-ը: