Երեկ տեղացած ձյունը ծախսի տակ է գցել Երևանի հասարակական տրանսպորտը սպասարկող ընկերությունների վարորդներին: Պարզվում է, որ գծատերերը վարորդներին հրահանգել են, որ նրանք իրենց միջոցներով ձմեռային անվադողեր գնեն տրանսպորտի համար:
«Մեր խմբագրություն դիմած վարորդներից մեկը, ով սպասարկում է մայրաքաղաքի ծանրաբեռնված երթուղիներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում, մտածում է աշխատանքից ազատման դիմում գրելու մասին, քանի որ պատրաստ չէ այդ ծախսը հոգալ
»,- գրում է
Lragir.am-ը:
Վարորդի խոսքով՝ «լավություն արած կըլնեն, եթե հենց վաղն էլ ինձ գործից ազատեն»: Նա նշեց, որ ընկերներից մեկը, ով նույնպես հասարակական տրանսպորտի վարորդ է, պատրասատվում է 150 հազար դրամ գումար պարտք անել, որպեսզի կարողանա հոգալ այդ ծախսը, բայց ինքը չի պատրաստվում պարտքի տակ ընկնել: «Կալոս չկա ավտոյի տակը, բայց ես ո՞նց պարտք անեմ»,- դժգոհում է վարորդը: