|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վերջապե՛ս։ Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Պուտինը, Թրամպը, Մակրոնը, Սի Ցինպինը, Կոնտեն, Սանչեսը, Թրյուդոն, Նաթանյահուն և մյուս բոլոր ղեկավարները վեց ամիս շարունակ փնտրում և չէին գտնում համավարակի դեմ թիրախավորված պայքարի ուղիղ ճանապարհը։ Պարզվում է այն շատ պարզ է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա գրել է. « Ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի երկրի ղեկավարն անձամբ դուրս գա փողոց և բաժանի պաշտպանիչ դիմակներ։ Երեք միլիոն մարդու քայլելով հանդիպելն ու դիմակ բաժանելը կարծում եք հե՞շտ գործ է։ Իհարկե ո՛չ։ Բայց ստիպված պետք է կառավարությունների ղեկավարներն անձամբ գնան այդ քայլին։ Այս առումով հատկապես աննախանձելի է լինելու Չինաստանի առաջնորդի վիճակը։ Հուսով եմ վաղը մեզ մոտ վիրուսակիրների թվերը կնվազեն»։