Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շատ հեշտ է առաջարկել, որ ամեն անկյունում մարդ կանգնի և բոլոր անցնողներին գումար բաժանի, որևիցե մեկը որևիցե բան չվճարի, կոմունալ վճար չանի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով խորհրդարանական մյուս քաղաքական ուժերից հնչող հայտարարություններին, որ կառավարությունը պետք է փոխհատուցի օրավարձով աշխատողների այս օրերի վնասները։
«Ինչ հնարավոր է՝ կառավարությունն անելու է առանց Էդմոն Մարուքյանի կամ այլ առաջարկների»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի և Գագիկ Ծառուկյանի՝ արդյունավետ գործելաոճի առաջարկների մասին Ալեն Սիմոնյանն ասաց․ «Երբ առանձնացնում էինք մարդկանց Ծաղկաձորում, Գագիկ Ծառուկյանն ասում էր՝ ո՞նց կարելի է մարդկանց առանձնացնել, հիմա Ծաղկաձոր մարդ չի գնա»։
«Իմ քայլի» պատգամավորը հայտարարեց, որ կողքից ուղղակի խորհուրդներ տալը, ասելը՝ ճիշտը սա է, ճիշտը նա է, շատ հեշտ է, բայց նույնիսկ տարբեր երկների ղեկավարներ տարբեր իրավիճակների զարգացումների ընթացքում տարբեր մեկնաբանություններ են անում։
Կաշի քերթելով բյուջե լցնելու մասին Ծառուկյանի հայտարարությանը ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ որևիցե մեկը կաշի քերթելով բյուջե չի լցնում, մարդիկ դուրս են եկել սև դաշտից, իրենք իրենց վճարները անում են և 100-ին հասնող ծրագրեր կան տարբեր բիզնեսներին օգնելու և աջակցելու համար։
«Հարկերը վճարելը՝ ասել «կաշի քերթել», այն մարդը որ տենց բան կասի՝ ճիշտ չի պատկերացնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, օրենքի առաջ հավասար լինելը և հարկեր վճարելու պարտականությունը, որը ենթադրում եմ, որ որոշ մարդկանց համար միշտ չէ, որ Հայաստանում եղել է այդպես։ Եղել են արտոնյալներ, որոնք հարկեր չեն վճարել, դրա դիմաց ինչ-որ մարդկանց միգուցե բնակարաններ են նվիրել, միգուցե զարդեր են նվիրել, այ իրենց համար, այո, պետք է քերթվի և պետք է բերեն բյուջե վճարեն բոլոր այն գումարները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինն են և որոնք ուղղվելու են նման իրավիճակներում պարենային ապրանքների պակաս չլինելուն, հիվանդանոցները վերակառուցելուն և նախապատրաստելուն նման ճգնաժամային իրավիճակների»։
Նա վստահեցրեց, որ սահմանափակումների եզրը շատ նուրբ է և իշխանությունը գործում է ըստ օրվա, ըստ ժամի, ըստ իրավիճակի հրամայականի․ «Վստահ կարող եմ ասել և պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ վիճել, որ Հայաստանը համաշխարհային այս իրավիճակում ամենալավ վիճակում է գտնվում և ամենաշուտ արձագանքող և ամենաքիչ տուժած երկրներից է»։
Հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ օրավարձով աշխատողները գոնե կունենան վստահություն, որ սոված չեն մնա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ինչո՞ւ օրավաձով աշխատողները, իսկ օրավարձով բնակարան վարձով տվողները, իսկ այն մարդիկ, ովքեր շինարարության վրա՞ են աշխատում․ պետք է անել ամեն ինչ, որ մաքսիմալ հարվածը բոլորի համար մեղմացնենք։
Մաքսիմալն անելու համար պետությունը այս պահի դրությամբ ներուժ ունի՝ վստահեցրեց Ալեն Սիմոնյանը։ Նրա համոզմմաբ՝ ունի, որովհետև վերջին 2 տարում պաշտոնյաները պետությունից փող չեն գողացել, բյուջեն գերակատարվել է, մարդիկ ավելի պատասխանատու են եղել, որովհետև վստահել են իրենց պետությանը, ավելի շատ ՀԴՄ են խփել, ավելի շատ հարկ է մուտքագրվել․ «Ու փառք Աստծո, որ այս արհավիրքին եկանք այդ բագաժը ունենալով»։
Նա նշեց, որ Խորհրդարանի օրակարգում նման հարց չկա և ինքը չգիտի՝ ինչո՞ւ պիտի այս ձևակերպմամբ հարց քննարկեն։
«Աշխարհի տնտեսությունը ամենայն հավանականույամբ փլվելու է և հնարավոր է ունենանք աշխարհում իրավիճակ, որը շատ ավելի վատ լինի, քան 2008 թ-ի տնտեսական ճգնաժամը, որն իր հետևանքը թողեց»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․