Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկություն է արել այն մասին, որ անհրաժեշտ է մտածել ԵԱՏՄ տարածքում համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների մաքսատուրքերի զրոյացման մասին. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
Մասնավորապես, ՌԴ նախագահը համաձայնել է համավարակի պայմաններում ԵՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման համար «կանաչ միջանցքների» պրակտիկայի ընդլայնման գաղափարի հետ:
Միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների` տեսակոնֆերանսի ձեւաչափով աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նա հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար արտակարգ միջոցներ ընդունելու անհրաժեշտություն կա. «Իսկապես արտակարգ միջոցներ են անհրաժեշտ` վարակի տարածումը դադարեցնելու համար», - ասել է Պուտինն ու հավելել, որ համաճարակի դեմ պայքարում չափազանց կարևոր է բոլոր երկրների համագործակցությունը, այդ թվում` ԵԱՏՄ ձևաչափով:
Իր խոսքում նա նաև շեշտել է՝ ՌԴ-ն կշարունակի կորոնավիրուսի դեմ պայքարի փորձի փոխանակումն այլ երկրների հետ։