Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը ընթանում է Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Բողոքը ներկայացրեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Համավարակի ժամանակ ՔԿՀ-ն անվտանգ տեղ չէ՝ հայտարարեց նա։
Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նամակ է հղել դատարանին՝ խնդրելով հետաձգել բողոքի քննութունը։ Նա հիմնավորել է, որ նիստի մասին ծանուցում չի ստացել, բացի այդ չեն ստացել փաստաբանների բողոքի իրենց օրինակը։
Մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանն ասացին, որ Տիգրան Եգորյանը պետք է մասնակից դառնա սույն վարույթին։
Քոչարյանի պաշտպանները, սակայն, պնդեցին, որ դատական նիստը պետք է շարունակվի, քանի որ խոսքը մարդու անձնական ազատության մասին է։
«Դատարանը մի հարց է քննարկում և լուծում, արդյո՞ք հանրային շահը գերակշռո՞ւմ է տվյալ անձի ազատության իրավունքը, թե՞ հակառակը։ Այս հարցի քննության ընթացքում տուժող կողմն իրավաչափ շահ չունի։ Հետևաբար տուժող կողմի դիմումների հիման վրա բողոքի քննությունը հետաձգելու խնդրանքը, միջնորդությունն իրավական չէ։ Կա հանրային շահ, որ ներկայացվում է այստեղ գտնվող մեղադրողների կողմից, և կա անձի ազատության շահ, որ ներկայացված է պաշտպանական կողմից»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը միացավ գործընկերոջ դիրքորոշմանը, ասաց, որ խոսքը անհապաղ քննության ենթակա հարցի մասին է։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղսադարյանն էլ նկատեց, որ Տիգրան Եգորյանը ցանկանում է իրացնել իր դատավարական իրավունքը, միջնորդությունից երևում է, որ նա ցանկանում է մասնակցել ու հայտնել իր դիրքորոշումը․ «Ես գտնում եմ, որ տուժողի ներկայացուցիչը պետք է մասնակցի վարույթին»։
Մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը ևս միացավ գործընկերոջ դիրքորոշմանը։
Դատավոր Արսեն Նիկողոսյանն առաջարկեց շարունակել աշխատել և ինչքան հնարավոր է լսել պաշտպանական կողմին, հաշվի առնելով, որ քննվում են անձի ազատության հետ կապված հարցեր, ինչպես նաև հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը։
Նիկողոսյանը նշեց, որ դատավարությունը բաց է, հեռարձակվում է, թափանցիկ է, ողջ ինֆորմացիան հասանելի է։ Ասաց՝ դատարանն ընդառաջում է տուժողին, եթե կա դիրքորոշում արտահայտելու կամարտահայտություն։
«Ես որոշեցի շարունակել դատավարությունը»,-ասաց դատավորը՝ չհամաձայնելով հետաձգելլ նիստը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Քոչարյանը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն և մայիսի 12-ին վիրահատվել։ Մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Փաստաբանների ներկա բողոքը նախ մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին, ապա պաշտպանները հետ էին վերցրել այն՝ հիմնավորելով, որ Դանիելյանը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել և բողոքը ներկայացրել էին երկրորդ անգամ, որն այս անգամ մակագրվել էր Արսեն Նիկողոսյանին։
Մանրամասն՝ տեսանյութում․