կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-09 08:18
Առանց Կատեգորիա

Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. իշխանությանը մնաց փիառվելը․ «Հրապարակ»

Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. իշխանությանը մնաց փիառվելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են, եւ «դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ»:

Մինչեւ 3 հա մշակող ֆերմերային տնտեսություններին որոշեցին սուբսիդավորել՝ պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը։ Իշխանությունը սկսեց լայնորեն փիառվել այս ծրագրով, ֆերմերները հերթագրվեցին համայնքներում եւ 2 ամիս սպասում էին պարարտանյութին։

Արմավիրի եւ Արարատի մարզերից մեզ ահազանգեցին, որ մի քանի օր առաջ համայնքապետերն ասել են՝ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները։ Պատճառը փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մեզ չպատասխանեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում