|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երիտասարդ մարմնավաճառուհի Կարիմ էլ Մարուգը, ով ավելի շատ հայտնի է որպես Ռուբի, հավանորեն չի բավարարվել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ սեքսուալ կապի շուրջ ծագած սկանդալով: Այժմ 18-ամյա Ռուբին հայտարարել է, որ մոտ մեկ տարի առաջ, լինելով անչափահաս, քնել է համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
Ռոնալդուից դա հեռու չէ, և նման բաներում նրան հեշտ է մեղադրել: Ռուբիի խոսքերով` ինքը ծանոթացել է պորտուգալացու հետ Միլանի գիշերային ակումբներից մեկում 2009 թ. դեկտեմբերին, ընդ որում` սկզբում չի իմացել, որ իր առջև հանրահայտ ֆուտբոլիստ է:
Էլ Մարուգի հավաստմամբ` ընթրիքից հետո նրանք Ռոնալդուի հետ գնացել են հյուրանոց: «Երբ արթնացա, հայտնաբերեցի, որ Ռոնալդուն արդեն գնացել է, սակայն սեղանին մի ծրար էր թողել հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն ամեն ինչի համար: Պայուսակումդ 4000 եվրո կա»: Դա շատ բարկացրեց ինձ»,- խոստովանել է «նախկին անչափահասը»: