|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման ու հարակից այլ հարցերի քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
«Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ողջ հայ ժողովրդի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման, ծախսման արդյունավետության և հիմնադրամի գործունեությանը առնչվող այլ հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով»,- գրել է Մամիջանյանը: