Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փիառստան եք սարքել Հայաստանը, հերիք է, ձեր ուզածը որն է, պատժեք հանցագործներին, ոչ թե սարքեք մարդկանց գլխին, ինչից եք վախեցել, վախեցել եք նրանից, ինչը տեսաք հայելու մե՞ջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ-ում՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելու նիստին։
«Ինձ համար անսպասելի էր, որ հեղափոխության արած ուժը կդառնա հակահեղափոխական»,-նշեց նա:
Աբովյանի խոսքով՝ գլխավոր դատախազը այստեղ գալիս և հեքիաթ է կարդում, իսկ առողջապահության նախարարն իր գործը թողած նախաքննության փաստաթուղթ է հրապարակում և դատախազը ասում է՝ նորմալ է:
«Կանանց գետնի վրա ոստիկանությունը գռքարշ տանում էր, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները և դուք ուրախ-ուրախ ստատուսներ էիք գրում, որ չի եղել բռնություն, սաղ համաչափ ա»,- ասաց Արման Աբովյանը։
Պատգամավորը հիշեցրեց 2018 թվականի բողոքի զանգվածային ակցիաները. «Մոռացե՞լ եք՝ ձեզ ոնց էին քարշ տալիս․․․ Ժողովուրդ, դուք հասնականո՞ւմ եք, որ Ծառուկյանն ու մենք միայն այս 25 հոգին չենք. մենք ժողովրդի մի զգալի մասն ենք: Եվ ձեր կռիվը, որ դուք ասում եք՝ պատերազմ, դուք տանում եք ժողովրդի դեմ: Ամսի հինգից հետո՝ Ծառուկյանի արած հայտարարությունից հետո, սաղիդ սիրտը կանգնավ: Ասում եք՝ վաղուց գիտեիք: Բա ի՞նչ պտի ասեք, կարո՞ղ ա հելնեիք՝ ասեիք, որ սա քաղաքական հետապնդում է, բա պտի տենց ասեք, պտի խաբեք»։
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ գործը շինծու է:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․