Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Իշխանությունները լուրջ չէին վերաբերվում, հեգնում էին վտանգը, ասում էին նորմալ է, գրիպի նման հիվանդություն է․ մարդիկ էլ տեսնում են՝ անլուրջ վերաբերմունք է և կարծում են, որ իրականում անլուրջ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը։
«Հիմա փորձում ենք կոտրե՞լ այդ տենդենցը, էլ ո՞նց»,-հավելեց նա։
Անընդհատ աճող թվերը, նրա համոզմամբ, արտացոլում են այն ոչ ադեկվատ արձագանքը, որը երկար ժամանակ համավարակի հետ կապված տեսնում ենք իշխանությունների կողմից։
«Մարտին, երբ համավարկը նոր էր ներթափանցում, մենք՝ պարոն Ծառուկյանը, կոչ էինք անում, ասում էինք՝ սահմանները շուտ փակեք, հենց հիմա, մեզ ի՞նչ էին պատասխանում, ոչինչ, լավ կլինի, տեսանք ոնց է լավ լինում, սա ահավոր ստատիստիկայի է տանում, ասողին լսող է պետք»,– ասաց պատգամավորը։
Աբովյանի խոսքով՝ իշխանությունը պատասխանատվությունը դրել է քաղաքացու վրա. «Քաղաքացի դու ես պատասխանատու, բա իշխանությունն ինչի՞ համար է, եթե քաղաքացին այդ ամենը պետք է անի»։
Մանրամասն՝ տեսանյութում․