Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Այսօր կորոնավիրուսի հաստատված դեպքերի այս թվի պատճառը իշխանության և պարետատան գործողությունների հետևանքն է, ես առայժմ չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, սակայն արդեն հնարավոր չէ: Ինձ մոտ, և վստահ եմ, ոչ միայն ինձ մոտ տպավորություն է, որ համաճարակի հենց սկզբից այն իշխանությունների կողմից լուրջ չէր ընկալվում»,-Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր գրանցված վարակակիրների մեծ թվին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Մենք բղավում էինք, ասում էինք որ խնդիր է լինելու, և հիմա տեսնում ենք, որ իրավիճակն ահավոր է: Սա նաև իշխանության և պարետատան գործողությունների հետևանք է: Չի կարելի ամբողջ պատասխանատվությունը թողնել քաղաքացիների վրա, բա իշխանությունն ինչի համար է»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Արսեն Թորոսյանի գրառումներին, որոնք հաճախ ընկալվում են որպես խուճապ տարածող, Աբովյանն ասաց. «Դա լուրջ լարվածություն է առաջացնում, կոչ եմ անում ոչ թե տեղեկությունը թաքցնել, այլ հասկանալ, թե ինչպես դա մատուցել: Քաղաքացին տարակուսանքի մեջ է հայտնվում, նայում ես թվերին՝ սարսափելի է: Գուցե ասեն շատ հեշտ է իշխանություններին քննադատել, բայց սա քննադատության հարց չէ, պատասխանատվության հարց է»:
Արման Աբովյանի խոսքով՝ ասողին լսող է պետք, եթե իշխանությունը լսեր իրենց, այդ վիճակն այսօր չէր լինի:
Մանրամասները՝ տեսանյութում.