Միասին կարող ենք
կարևոր
406 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-20 23:22
Քաղաքական

Մինչև մարդկանց աչքերի մեջ չերևացող փուշը տեսնելը, ձեր աչքի մեջից պարգևավճարային գերանը հանեք. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Մինչև մարդկանց աչքերի մեջ չերևացող փուշը տեսնելը, ձեր աչքի մեջից պարգևավճարային գերանը հանեք. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

ԲՀԿ անդամ, քաղաքագետ Արման Աբովյանը պատասխանել է Ռուբեն Ռուբինյանին` ընտրակաշառքի թեմայով։

«Ռուբեն Ռուբինյանը ոգևորված խոսում էր ընտրակաշառքների մասին՝ կոչ անելով, որ իրենց տեղեկացնեն, թե ով է ընտրակաշառք բաժանում, և նաև որոշ վիրավորական արտահայտություններ էր անում։ Մեկը լինի՝ պարոն Ռուբինյանին հարցնի․ պարոն Ռուբինյան, իսկ ընտրություններից առաջ աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարների բաժանումը, ընտրությունների նախօրեին տարբեր միջոցառումների համար մարզպետների կողմից ուղարկվող SMS-ները, որոնցով մարդկանց փորձում են բերել համերգների և այլ միջոցառումների՝ դա ի՞նչ է։

Երբ խոսում ենք սրիկայության մասին, մի հարց էլ․ երբ ընտրակաշառքը, օրինակ, բաժանվում է աշխատավարձերի բարձրացման ձևով, դա ինչպե՞ս կորակեք»,- հարց է բարձրացրել Աբովյանը։
Նա նաև նշել է․

«Այո՛, ընտրակաշառքը շատ վատ բան է, բայց մինչև մարդկանց աչքի մեջ չերևացող փուշը տեսնելը, գուցե ձեր աչքի մեջ եղած մեծ պարգևավճարային գերանը հանեք։

Այդպես արդար չի ստացվում»։


Աբովյանը դիմել է նաև քաղաքացիներին՝ կոչ անելով․ «Եթե հանկարծ որևէ մեկը՝ լինի իշխանությունից թե ընդդիմությունից, առաջարկի ընտրակաշառք, անպայման անմիջապես դիմեք ոստիկանությանը»։