Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացական ընկերության միջոցով Հայաստան հասնող ինտերնետ տրաֆիկի զգալի մասը փաստացի կլինի ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ի՞նչն էր խանգարում ներկայիս կառավարությանը` բյուջեի փողերը ափռցփռ և անտնտեսվար ծախսելու փոխարեն պարզապես գնել այս ընկերությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Եթե հանկարծ այս տեղեկությունը հաստատվեց, ապա ես արդեն չգիտեմ, թե ի՞նչ արդարացում կգտնեն փաշինյանական իշխանությունները, որ հերթական անգամ արդարացնեն իրենց այս զավեշտը։
Խնդիրը այն է, որ վրացական ընկերության միջոցով Հայաստան հասնող ինտերնետ տրաֆիկի զգալի մասը փաստացի կլինի ադրբեջանցիների վերահսկողության տակ։
Ես հասկանում եմ, որ հիմա փաշինյանական կառավարությունը սրընթաց կերպով գնում է դեպի մարդասպան թուրքերի և ադրբեջանցիների հետ մերձեցման, սակայն այս հիմարագույն իրավիճակը իրականում լուրջ խնդիր է դառնում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար։
Ոմն Նասիբ Հասանովը, ով մարդակեր Ալիևի մտերիմն է, դարձել է Caucasus Online ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր։
Հենց այս ընկերության մալուխներով է մատակարարվում մեր տարածաշրջանի 80 տոկոս ինտերնետ տրաֆիկը։
Ես այս տարեսկզբին հարցում էի ուղարկել պատասխանատու գերատեսչություն, սակայն ստացել եմ պատասխան, որ վերոնշյալ ընկերությունը Վրաստանում է և չի գտնվում ՀՀ վերահսկողության ներքո...
Հիմա հարց.
ի՞նչն էր խանգարում ներկայիս կառավարությանը` բյուջեի փողերը ափռցփռ և անտնտեսվար ծախսելու փոխարեն պարզապես գնել այս ընկերությունը։
Մի խոսքով անգրագիտության և ապիկարության փառատոնը շարունակվում է»,- գրել է նա: