կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 11:51
Քաղաքական

Արման Աբովյանը 2 դրական թեստից հետո 3-րդ թեստն է հանձնել եւ պատասխանն ստացել է

Արման Աբովյանը 2 դրական թեստից հետո 3-րդ թեստն է հանձնել եւ պատասխանն ստացել է

Հարգելի ընկերներ եւ բարեկամներ ջան, քիչ առաջ ստացա իմ վերջին (երրորդ) COVID 19 թեստի պատասխանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Նախորդ երկուսը դրական էին, բայց վերջին թեստն արդեն՝ բացասական է։

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին զանգում եւ գրում էին ինձ, ձեր խոսքերն ու նամակները ինձ շա՜տ շա՜տ շա՜տ օգնեցին։

Եվ իհարկե առանձնահատուկ շնորհակալություն մեր բժիշկներին, մասնավորապես, Քանաքեռ-֊Զեյթուն պոլիկլինիկայի բժիշկ՝ տիկին Մինասյանին, Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ՝ Միհրան Մարտիրոսյանին, որ այս օրերի ընթացքում ինձ հետ հավասար պայքարեցին վիրուսի դեմ։

Կրկին անգամ բոլորին խորին շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար իսկ բոլոր հիվանդներին անպայման շուտափույթ ապաքինում եւ վերադարձ դեպի բնականոն կյանք։

Առողջ եղեք ժողովուրդ ջան։

Ամեն ինչ լավ է լինելու»: