|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Twitter-ի ղեկավարությունը Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի հետ կապված 32 հազար օգտահաշիվ է արգելափակել: Ըստ պարզաբանման` դրանք իբր կիրառվել են «այդ երկրների իշխանությունների համար շահավետ քաղաքական տեղեկատվության տարածման համար». ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Սոցցանցի կայքում տեղադրված պարզաբանման համաձայն` օգտահաշիվների մեծ մասը պատկանել է Չինաստանից օգտատերերի` 23750-ը: 1152-ը գրանցված են եղել Ռուսաստանում, կապ են ունեցել «Արդիական քաղաքականություն» կայքի հետ, որն, «ի պաշտպանություն Մոսկվայի, քարոզչություն է իրականացնում»: Կայքն իբր առաջ է տանում «Միասնական Ռուսաստանի» շահերը և քարոզական հարձակումներ իրականացնում ընդդիմադիրների վրա: