Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հունվարի 22-ին Twitter սոցիալական ցանցը արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդ` այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվը։
Ըստ տեղեկությունների՝ հունվարի 21-ի երեկոյան Խամենեիին պատկանող հաշվում տեղադրվել է ֆոտոկոլաժ. Թրամփը գոլֆ է խաղում, իսկ նրա վրա կախված է մարտական անօդաչու թռչող սարքի ստվերը:
Հիշեցնենք, որ, բացի Դոնալդ Թրամփի հաշիվը փակելուց, Twitter-ը նաև արգելափակել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան, Վենեսուելայի Ազգային ասամբլեայի օգտահաշիվները: Համացանցում Twitter-ը քննադատության է արժանացել չափազանց իսրայելամետ և ամերիկամետ դիրքորոշումների համար, սոցցանցին ծաղրում են, որ այն հրաշքներ է գործում, երբ խոսքը Իսրայելի մասին է՝ նկատի ունենալով Բինյամին Նեթանյահուին քննադատող գրառումը 54 րոպեի ընթացքում արգելափակելը։