Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը կոչ է արել Facebook, Instagram և Twitter ընկերություններին արգելափակել Իրանի ղեկավարության սոցիալական կայքերի էջերը` երկրում ինտերնետ կապն անջատելու համար. ըստ Yerkir.am-ի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սա ծայրաստիճան կեղծավոր ռեժիմ է։ Արգելափակվում է համացանցը, սակայն կառավարությունը շարունակում է օգտագործել սոցիալական կայքերի բոլոր հաշիվները։
Facebook, Instagram և Twitter ընկերություններին ուղղված մեր կոչերից մեկն է արգելափակել գերագույն առաջնորդ Ալի Խամենեի, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և նախագահ Հասան Ռոհանիի օգտահաշիվները, մինչև նրանք ժողովրդի համար համացանցը նորից հասանելի չդարձնեն»,- հայտարարել է Հուկը, որի ելույթը տեղադրված է Պետդեպարտամենտի Twitter-յան էջում:
«Այժմ ռեժիմը արգելափակել է համացանցը, քանի որ փորձում է թաքցնել բոլոր մահերն ու ողբերգությունը, որին ռեժիմը դատապարտել է հազարավոր ցուցարարների ամբողջ երկրում», – հավելել է նա:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով «համացանցային գրաքննության» համար Իրանի նախարարի դեմ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցները, նշել էր, թե Վաշինգտոնի համար համացանցի ազատությունը որևէ նշանակություն չունի։