Ուշադրություն
Արթուր Վանեցյանը ունի մեկ ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշիվ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակցներ,
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ունի մեկ, կրկնում եմ՝ մեկ պաշտոնական ֆեյսբուքյան օգտահաշիվ:
Կան բազմաթիվ ֆան էջեր, կողմնակիցների կողմից վարվող ոչ պաշտոնական էջեր, որոնք, բնականաբար, Արթուր Վանեցյանի դիրքորոշումը չեն արտահայտում:
Մի՛ տրվեք սադրանքների, մի տրվեք քպ ական մեդիաների կողմից այս օրերին տարածվող մանիպուլացիաներին:
Լավ, հասկանալի է չէ, որ Վանեցյանը չէր գրի, որ մարդիկ սիրում են Վանեցյանին:
Խնդրում եմ լրատվամիջոցներին հեռացնել այլ էջերով թյուրիմացաբար տարածված կեղծ հրապարակումները: