| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Facebook-ի ղեկավարությունը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը կորոնավիրուսի վերաբերյալ. հաղորդում է Reuters-ը:
Սպիտակ տան ղեկավարի ջնջված գրառումը պարունակում էր Fox News-ին տված իր հարցազրույցի մի հատված: Հարցազրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ երեխաները «գրեթե անխոցելի են» COVID-19-ի հանդեպ: Facebook-ը առաջին անգամ հեռացրել է ԱՄՆ գործող նախագահի գրառումը՝ COVID-19- ի մասին կեղծ տեղեկատվության պատճառով:
Դրանից հետո, նույն տեսանյութի պատճառով, Twitter միկրոբլոգային ցանցը արգելափակել է Թրամփի հաշիվը:
Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քորթնի Փարելը հայտարարել է, որ սոցիալական ցանցերը կողմնակալ են պետության ղեկավարի նկատմամբ: «Twitter–ի աշխատակիցը, ով բացատրեց, թե ինչու է մեր հաշիվը կասեցվել, նաև սենատոր Կամալա Հարիսի նախկին մամուլի քարտուղարն է», - նշել է Փարելը:
Նա նաև շեշտել է, որ սոցիալական մեդիա ընկերությունները ճշմարտության արբիտր չեն: Ըստ նրա՝ նախագահը միայն նշել է այն փաստը, որ երեխաները պակաս զգայուն են կորոնավիրուսի հանդեպ: