կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 14:03
Առանց Կատեգորիա

ԲՀԿ-ի հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա․ փոխվարչապետ

Այն արագությամբ որ մենք իրականացրինք սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերը շատ տպավորիչ են։

Այս մասին այսօր ԱԺ-ում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստից հետո ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նշելով, որ տեմպի և հասցեականության առոմով դրանք բավականին արդունավետ են եղել։

Հարցին, արդյոք ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, Մհեր Գրիգորյանը կաջակցի ընդդիմադիր կուսակցությանը, հաշվի առնելով փաստը, որ փոխվարչապետ նշանակվել է Ծառուկյանի առաջարկով, Գրիգորյանը պատասխանեց․

«Ասել, որ կառավարությունը ձախողել է, բավարար չէ։ Եթե լինի փաստարկների շարք կամ փաստարկ, քննարկենք։ Դա կլինի դիսկուրսի առարկա, բայց բուն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա, որովհետև հայտարարությունը միայն հայտարարություն է, որի պատասխանը կարող է լինել միայն ոչը»։ 

Փոխվարչապետի խոսքով՝ գնահատականներ տալ, մեղավորների մասին խոսել պետք է ոչ թե համավարակի օրերին, այլ դրա ավարտից հետո։

«Երբ արձանագրենք, որ պանդեմիան դադարել է, շատ ավելի բովանդակալից կխոսենք դրա պատճառների և դրա դեմ արդյունավետ պայքարի մասին, որորվհետև արդունավետության գնահատականը կարելի է տալ այն ժամանակ, երբ արձանագրի, որ այն վերացել է։ Համավարակը ոչ մի տեղ չի ավարտվել, որ երկրի հետ կարող ենք համեմատել, որ տեսնենք արդյունավետ էր, թե ոչ»։ 

Ինչ վերաբերվում է գազի գնին, Գրիգորյանը հավաստիացրեց, որ անհատ սպառողների համար առնվազն հիմա, գազը չի թանկանա։

Մանրամասները՝ տեսանյութում․