կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 17:12
Քաղաքական

Մեզ ոչինչ չի կաշկանդում. գլխավոր դատախազի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա կդառնա

Զոհված զինծառայողների հարազատների ներկայացրաած հաղորդումը վերաբերում էր ԱԺ նիստին վարչապետի ելույթում հնչած համապատասխան խոսքերին, որոնք մեր կողմից արդեն իսկ ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ելույթին, որում նա ասում էր, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի:

«Այդ քրեական գործն անդրադառնում է հենց այդ նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսք: Հետևաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է  արժանանա համապատասխան իրավական գնահատականի»,- ասաց Դավթյանը:

Ավելին՝ տեսանյութով: