Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Այսօր ընդդիմության պահանջով գումարվեց ԱԺ նիստ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրը» հարցով։ Հերթական անգամ ապօրինություն տեղի ունեցավ, երբ 8 ընդդիմադիր պատգամավորներ ուղղակի զրկվեցին այդ նիստին մասնակցելու հնարավորությունից։ Նիստը որոշվեց անցկացնել փակ, թեեւ այդ փակի շրջանակներում որեւէ գաղտնիք չի հրապարակվել։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց, որ փորձ է արվում ընդդիմության առաջարկությունը հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել եւ կեղծ թեզեր վերագրել իրենց առաջարկություններին։
Մինասյանը նշեց, որ միջազգային իրավունքի համաձայն՝ որևէ ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի ներքո չի կարող կնքվել որևէ համաձայնություն։ «Այս դրույթը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, անտեսվում է Հայաստանի իշխանությունների կողմից, և այս ամբիոնից, ըստ էության, չի հայտնվում պատրաստակամություն, որ բոլոր գործիքները պետք է գործադրվեն՝ ագրեսոր Ադրբեջանին, որը զավթել է Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները, միջազգային պատժի արժանացնելու ուղղությամբ։ Հակառակն է կատարվում, փորձ է արվում հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին ներարկել անզորության զգացողություն։ Մեր հայտարարությունն այն մասին է, որ ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի բոլոր իրավունքները, որ իր ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները չեն կարող որևէ կերպ առևտրի առարկա լինել։ Առանց ժողովրդի հանրաքվեի, ՀՀ-ի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք չի կարող փոխանցվել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում