կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-21 11:44
Քաղաքական

Պատրաստ եմ լինել վարչապետ. Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ լինելու մասին հարցին ի պատասխան

Պատրաստ եմ լինել վարչապետ. Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ լինելու մասին հարցին ի պատասխան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ժամանակ հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանին, թե նա կհամաձայնի՞ 2018-ին լինել փոխվարչապետ:

«Դուք միշտ ասում եք, թե վարչապետի պաշտոնին մնալ-չմնալու հարցին պատասխանել եք, բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ հստակ պատասխանեք այդ հարցին, ես այն գրի կառնեմ ինձ մոտ: Բացի այդ` եթե վարչապետ չլինեք, պատրա՞ստ եք փոխվարչապետ դառնալ: Այս հարցն էլ է ինձ հետաքրքրում»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ 2018-ին չի հավակնելու ո'չ նախագահի, ո'չ էլ վարչապետի պաշտոնին, և հիմա շատերը սկսել են համոզել Սերժ Սարգսյանին` մտափոխվել: Փաշինյանը հարցրեց Կարապետյանին, թե արդյո՞ք նա էլ է նախագահին համոզողների թվում, թե՞ ոչ:

Կարեն Կարապետյանն ասաց, թե հարցին կպատասխանի այսպես` պատրաստ է լինել վարչապետ: «Ես չեմ կարող պնդել, քանի որ հենց պնդում ես, քննադատության թիրախ ես դառնում: Ինչ վերաբերում է նախագահի հարցին, ապա ասեմ` համոզողների մեջ չկամ, բայց չգիտեմ` համոզողներ կա՞ն»,- հավելեց նա: