կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 11:30
Քաղաքական

Արտակ Խաչատրյանը չի հերքում, որ իրեն ծեծելու հետեւում կարող է կանգնած լինել ԲՀԿ-ական պատգամավոր

Արտակ Խաչատրյանը չի հերքում, որ իրեն ծեծելու հետեւում կարող է կանգնած լինել ԲՀԿ-ական պատգամավոր

«Ես չեմ կարող բացառել կամ հերքել մի բան, որի մասին տեղյակ չեմ, սա պրոֆեսիոնալների գործն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն վարկածին, թե իրեն ծեծի ենթարկելը կազմակերպել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը:

 

Նա նշեց, որ մասնակցել է դեպքի վայրի զննությանը և հայտարարել է, որ ինքը չի գտնվել այդ վայրում, որը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: «Ես իրավապահներին նկարագրել եմ սենյակ և նշել մինչև սենյակը ծառի առկայության մասին»,- ասաց նա:

 

Արտակ Խաչատրյանը երեկ է դուրս գրվել հիվանդանոցից և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա հայտնեց, որ իր համար գործի մեծ մասն անհայտ է, իսկ նման պարագայում լուրջ չի համարում ենթադրություններով խոսելը: «Բնականաբար, առաջ կքաշվեն վարկածներ, որոնք կստուգվեն»,- ասաց նա և հավելեց, որ շատ բան հայտնել չի կարող, քանի որ ինֆորմացված չէ:

 

«Ես ՀՀ քաղաքացի եմ և պահանջատեր եմ: Բնականաբար, լինելով օրինապահ քաղաքացի, ակնկալում եմ իրավապահ մարմիներից գործի շուտափույթ բացահայտում»,- ասաց Խաչատրյանը:

 

Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին` նա նշեց. «Ինչպես և նախկինում,  ես շարունակում եմ մնալ իմ կուսակցության անդամ, հարկ եղած դեպքում ամենածանր աշխատանքը կատարել կուսակցության համար: Ես մինչ այսօր եղել և շարունակելու եմ լինել Գագիկ Ծառուկյան անձի կողքին»: