կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 12:51
Քաղաքական

Միայն ես եմ զգում օրենքները. Գալուստ Սահակյանի հայտարարությունը՝ բուռն ծիծաղի առարկա

Միայն ես եմ զգում օրենքները. Գալուստ Սահակյանի հայտարարությունը՝ բուռն ծիծաղի առարկա

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվեց շրջանառության մեջ դնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստաջյանի նախագիծը խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան փաստով քրեական գործերի ուսումնասիրության ու բացահայտման նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ ԱԺ նախագահը նոր եզերքներ է բացում պառլամենտական գործունեության մեջ` հրաժարվում է պատգամավորի նախագիծը դնել շրջանառության մեջ՝ պատճառաբանելով, թե այն զրպարտանք է պարունակում:

«Պարո\'ն Սահակյան, Դուք ՍԴ չեք, որ որոշեք՝ զրպարտա՞նք է, թե՞ ոչ, և Ձեր գործունեությունը, կապված Զարուհի Փոստանջյանի նախագծերը շրջանառության մեջ չդնելու հետ, անառարկելիորեն հակասահմանադրական են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Բոլորդ Սահմանադրությունը շատ լավ զգում եք, բոլոր օրենքները զգում եք, բացի ինձանից: Բայց ես հակառակը կասեմ՝ միմիայն ես եմ զգում, դուք պիտի կարողանաք կարգին ձևով ենթարկվել»:

Գալուստ Սահակյանի այս հայտարարությունն առաջացրեց պատգամավորների  բուռն ծիծաղը: ԱԺ նախագահն ինքը սկսեց ծիծաղել իր ասածի վրա: