|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Անցած օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել, գրանցվել է նաեւ 21 ասիմպտոմատիկ դեմք 10 հիվանդ է ապաքինվել, ոչ ոք չի մահացել. այս մասին նշվում է Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարզաբանվում է, որ բոլոր նոր դեպքերը ներկրված են, դրանցից երկուսը գրանցվել են Գուանդունում, մեկը՝ Սիչուանում:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83.043 դեպք, առողջացել է 78.351 մարդ, 58 հիվանդ շարոնակում է մնալ հիվանդանոցներում, 4.634 մարդ մահացել է: Ներմուծված դեպքեր 1783-ն են, 1726 մարդ առողջացել է: