Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ապրիլի 29-ից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է մոտ 6 հազարով (5,940), դեպքերի ընդհանուր թիվը 777.486 է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
26,2%-ի մոտ հիվանդությունը ընթանում է առանց ախտանիշների։ Ամենից շատ նոր վարակվածները նախկինի պես Մոսկվայում են (578), Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգում (236) եւ Սվերդլովսկի մարզում (234): Ընդ որում, մայրաքաղաքն ու Մերձմոսկվան ցույց են տալիս աճի նվազագույն տեմպերը՝ 0,2 տոկոս%։
Նախօրեին հաղորդվել էր 6109 նոր վարակակիրների եւ 95 զոհերի մասին: Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր երկրում հայտնաբերել են 777 486 դեպք, որոնցից 553 602-ն արդեն ապաքինվել են, 12 427-ը մահացել են: