կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-06 14:35
Առանց Կատեգորիա

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք, ևս 8 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1650 դեպք, վարակվածներից  1310 մարդ առողջացել է, 19-ը` մահացել:

6020 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 299 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  27 070 121 է, մահացել է 883 782 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: