|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չինաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք. դրանց թվում վեցը տեղական է, իսկ մեկը բերվել է արտասահմանից: Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ ոչ մի մարդ չի մահացել, և 18 մարդու բուժհաստատություններից դուրս են գրել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկրում բոլոր նոր 6 դեպքերը գրանցվել են Ցզիլին նահանգի նույնանուն քաղաքում: Կորոնավիրուսով վարակում է կասկածվում այս նահանգում եւս մեկ մարդու մոտ, սակայն նրա ախտորոշումն առայժմ չի հաստատվել: Հիվանդացածների հետ շփված նվազագույնը 367 մարդ ներկայումս մեկուսացված է եւ բժիշկների հսկողության տակ է:
Արտասահմանից բերված վարակման նոր մեկ դեպքը հայտնաբերվել է Շանհայում: Չինաստանում գրանցված արտասահմանից ներմուծված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1692-ի: Ընդ որում՝ 1 628 պացիենտ արդեն հիվանդանոցներից դուրս է գրվել, իսկ 64-ը բուժումը շարունակում է, նրանցից երեքի վիճակը ծանր է: