|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1684 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ, ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1315 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է 6020 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 299 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: