կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 12:10
Տարածաշրջան

Թուրքիայի Պետական խորհուրդը կքննարկի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը

Թուրքիայի Պետական խորհուրդը կքննարկի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը

Թուրքիայի Պետական խորհուրդը օրակարգ է մտցրել 1934 թ. նախարարների խորհրդի՝ Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթից թանգարանի վերածելու որոշումը չեղարկելու հարցը։ Բարձրագույն դատարանը որոշումը կկայացնի հուլիսի 2-ին նախատեսվող նիստի ընթացքում. հայտնում է haberturk.com կայքը։

Նշենք, որ Սբ Սոֆիայի տաճարը, որը մզկիթի էր վերածվել 1453 թ.՝ Բյուզանդական կայսրության անկումից և Կոստանդնուպոլսի գրավումից հետո, 1931 թ. լայիցիստական հայացքներ ունեցող Մուսթաֆա Քեմալի կողմից փակվում է, իսկ 1934 թ. վերաբացվում որպես թանգարան։

Վերջին տարիներին որպես մզկիթ վերաբացելու քննարկումներն էլ ավելի են ակտիվացել, իսկ Պետական խորհուրդը ոչ մեկ անգամ է մերժել նման պահանջը։