Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Oրերս Թուրքիայում քննարկումների առիթ է դարձել և քաղաքական օրակարգում է հայտնվել Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հարցը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Նշենք, որ երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ։
«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը թեմայի շուրջ հունիսի 2-5-ը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե հասարակության քանի տոկոսն է կողմ, որ Այա Սոֆիան մզկիթի վերածվի։ Սոցհարցմանը մասնակցել է 2․414 մարդ։
Ըստ սոցհարցման արդյունքների՝ 4 մասնակցից 3-ը, այն է՝ 73․3 տոկոսը կողմ է արտահայտվել թանգարանից մզկիթի վերածմանը։
Մասնակիցների 22․4 տոկոսը բացասական է արձագանքել հարցին։
Հիշեցնենք, որ դեռևս 2019-ին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք հնարավոր է թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար դառնա անվճար, նախագահ Էրդողանը պատասխանել էր.
«Հնարավոր է: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունն արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույնը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք»:
Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։