կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 17:44
Տարածաշրջան

Թուրքիայի Պետական խորհուրդը հաստատել է Սբ. Սոֆիայի՝ մզկիթի վերածումը. աղբյուր

Թուրքիայի Պետական խորհուրդը հաստատել է Սբ. Սոֆիայի՝ մզկիթի վերածումը. աղբյուր

Ստամբուլում Սբ. Սոֆիայի վերափոխումը թանգարանից մզկիթի միաձայն ընդունվել է Թուրքիայի Պետական խորհրդի (Danıştay) կողմից: Այս մասին, հուլիսի 9-ին, Twitter-ում գրել է լրագրող Ռագիփ Սոյլուն՝ վկայակոչելով կառավարությունում հավաստի աղբյուրներին:

«Վարչական դատարանը միաձայն որոշել է Այա Սոֆիան վերածել մզկիթի՝ վերացնելով 1934-ի կառավարության որոշումը», - նշում է Սոյլուն:

Նա հավելել է, որ Թուրքիայի Պետական խորհուրդնը նոր կարգավիճակի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հուլիսի 10-ին:

Թուրքական ընդդիմադիր կուսակցությունները լուռ ողջունել են այս լուրը. նշում է լրագրողը: Այսպիսով, գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (CHP) նույնպես չի բողոքելու:

Հիշեցնենք, որ Թուրքիայի բարձրագույն դատարանը հուլիսի սկզբին որոշել էր, որ Սբ. Սոֆիայի տաճարի՝ որպես մզկիթ վերաբացման որոշումը պետք է կայացվի երկրի նախագահի հայեցողությամբ։ Բազմաթիվ պետություններ, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են արել Թուրքիային տաճարը թողնել որպես թանգարան։

Նշենք, որ Սբ. Սոֆիան կառուցվել է 6-րդ դարում, 1453 թ. օսմանցիների կողմից Կ.Պոլսի գրավումից հետո այն վերածվում է մզկիթի, իսկ 1935 թ. Աթաթուրքի հրամանով այն դարձավ թանգարան և նման կարգավիճակում գործում է ցօրս։